«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Թալալյանական փառատոնի փակման համերգը

Թալալյանական փառատոնի փակման համերգը
04.07.2016 | 13:39

Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան հանրապետական ամենամյա 7-րդ փառատոնը նվիրվում է անվանի երաժիշտների ծննդյան` Առնո Բաբաջանյան (95), Էդվարդ Միրզոյան (95), Գերոնտի Թալալյան (90), Միխայիլ Կոկժաև (70), Դ. Շոստակովիչ (110), Բ. Բարտոկ (135), Վ. Ա. Մոցարտ (260) և մահվան` Ն. Մետնեռ (65), Ռ. Շուման (160), Ա. Վիվալդի ( 275), Ջ. Պերգոլեզի (280) հոբելյաններին: Փառատոնի հանդիսավոր փակումը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը` հուլիսի 5-ին, ժամը` 19:00-ին:

Հոբելյանական համերգը նվիրվում է Է. Միրզոյանին (95) և Գ. Թալալյանին (90): Ծրագրում` Վիվալդի, Հայդն, Տուրինա, Միրզոյան:

Մասնակիցներ՝ Արամ Թալալյան, Արտյոմ Իոաննիսյան (թավջութակ), Լիլյա Առուստամյան, Ջուլիետա Վարդանյան, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան): Դիրիժոր` Արամ Թալալյան:


Փառատոնը իրականացվում է «Արս լունգա» ՀԿ նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Դիտվել է՝ 1487

Մեկնաբանություններ